-
06.03.2017|
11:03
Երեկ պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Մեր կայքն ամեն օր անդրադառնալու է դրան, սակայն ոչ թե փաստագրության կամ խրոնոլոգիայի, այլ` ուշագրավ հրապարակային առիթների, հայտարարությունների, իրադարձությունների համատեքստում:
-
05.03.2017|
22:20
Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանը անկախ ու ազատ Հայաստանն էր՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
-
05.03.2017|
22:00
Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն այսօր՝ մարտի 5-ին, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և «Երկրապահ» կամավորների միության անդամներն այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն:
-
05.03.2017|
21:59
Հայաստանում ու Արցախում բացվող յուրաքանչյուր խաղաղ օր մեր բյուրավոր նահատակների ու Վազգեն Սպարապետի հիշատակի ամենավառ վկայությունն են, այսօր Ծիծեռնակաբերդում Վազգեն Սարգսյանի ծննդյան 58-ամյակի միջոցառմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
-
05.03.2017|
21:56
«Եռաբլուր» պանթեոնում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների ոչ մի հարցին չպատասխանեց և միայն ասաց. «Գարնանային այս գեղեցիկ օրով կուզեմ մի բան մաղթել մեզ, որ այս լուսավոր օրը իրենով խորհրդանշի այն մտքերի փոխանակումը, այն ազատ բանավեճը, որով սկսվելու է քարոզարշավը»։
-
05.03.2017|
18:50
Եթե այսօրվանից սկսած տարբեր կուսակցությունների և դաշինքների համար դուք ընտրողներ եք, ապա ինձ համար, այո՛, բարեկամներ եք, մարտական ընկերներ և գործընկերներ: Ուրեմն տվեք ձեր ձայնը հանուն Հայաստանի անվտանգության և առաջընթացի:
-
03.03.2017|
00:17
«Իրատեսի» խմբագրակազմը խոր կսկիծով վշտակցում է թերթի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանին, գովազդային բաժնի ղեկավար Վաչիկ Մելիքսեթյանին, գեղարվեստական խմբագիր Նիկոլայ Մանուկյանին՝ սիրելի մոր և զոքանչի՝ ՌՈԶԱ ՍՈՒՄԱՐՅԱՆԻ մահվան կապակցությամբ և կիսում հարազատների ու մերձավորների վիշտը:
Լույս և խնկարկում սուրբ հիշատակին:
-
01.03.2017|
20:59
Երևանի Ազնավուրի հրապարակից մեկնարկեց Մարտի 1-ի կապակցությամբ «Ելք» դաշինքի երթը դեպի Մյասնիկյանի արձան:
-
01.03.2017|
20:44
2008-ին այս օրը վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, որ իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:
-
01.03.2017|
20:25
Քանի տարի էլ անցնի 2008-ի մարտի 1-ի արյունոտ իրադարձություններից, հնարավոր չէ դրանք ջնջել մարդկային հիշողությունից, տպավորություն ստեղծել, թե իբր խոսքն ընդամենը մեր պատմության տխուր տարելիցներից մեկի մասին է: